Հուլիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում: Նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Հունիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք։
Տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1054 քաղաքացի, նրանցից 252-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով: Վերջիններիս հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 271 բնակիչ։ 37 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Մարզում արձանագրվել է մահվան 21 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4467 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 30-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3113 նմուշառման հետազոտություն: