տուն Լուրեր Գյումրու զինկոմիսարիատի անփութությունը երիտասարդի մոտ չարորակ ուռուցքի առաջացմանն է հանգեցրել

Գյումրու զինկոմիսարիատի անփութությունը երիտասարդի մոտ չարորակ ուռուցքի առաջացմանն է հանգեցրել

387
0

SONY DSC

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2013 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել այն մասին, որ 2012 թ. Գյումրի քաղաքի զինկոմիսարիատում նախազորակոչային հանձնաժողովը անփույթ վերաբերմունք է դրսևորել, և ոչ պատշաճ բժշկական հետազոտություն կատարելով 2012 թ. հունիսի 25-ին Ռուբեն Ներսիսյանին զորակոչել է պարտադիր զինվորական ծառայության, տեղեկացնում է hcav.am-ը:

Ծառայության ընթացքում Ռուբեն Ներսիսյանի մոտ զարգացել է չարորակ ուռուցք, որի պատճառով 2012 թ. հոկտեմբերի 23-ին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ Ռ. Ներսիսյանը ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայությանը և զորացրվել պահեստազոր: Մինչ չարորակ ուռուցքի հայտնաբերումը Ռ. Ներսիյանին ենթարկել են վիրահատության, ուռուցքի հայտնաբերումից հետո կատարել են երկրորդ վիրահատությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր և ՀՀ ՊՆ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ժամկոչյանը կայացրել է որոշում ՀՀ քրեական օրենսքի 376 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշով քրեական գործ հարուցելու, գործը վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու մասին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ուղարկված հանցագործության մասին հաղորդման և  ՀՀ ՊՆ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ժամկոչյանի կայացրած որոշման հետ կարող եք ծանոթանալ ամբողջությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here