Armtimes.com-ը գրում է.
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հունիսի 13-ին կորոնավիրուսային հիվանդությունից 69-ամյա կին էր մահացել: Սա Գյումրիում գրանցված առաջին դեպքն էր: Լարվածությունն ավելանում է, գնալով աճում են ինքնամեկուսացված քաղաքացիների թվերը, որոնց մեծ մասի մոտ առկա է հիվանդության դրական ախտորոշում:
Գործող այլ բուժհաստատություններում ևս աստիճանաբար խնդիրները մեծանում են: Այս պահին, ըստ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, հրատապ է տրիաժային ծառայություն ունենալը:
Հարցը քննարկվել է Առողջապահության նախարարությունում, կան տարբերակներ, որոնք դեռ հստակեցված չեն: Ըստ մարզպետի՝ ցանկալի կլիներ, որ «Գյումրի» ԲԿ-ի տարածքում մոդուլային տարբերակով արագ ձևավորվեր այդ ծառայությունը, նաև նախարարին առաջարկվել է դիտարկել նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենքում այն ծավալելու հնարավորությունը:
Ներկա պահին «Գյումրի» ԲԿ-ն ամենամեծ և մարզում միակ բազմապրոֆիլ հիվանդանոցն է: Դիմում են հիվանդներ, որոնք ունեն այլ հիվանդություններ, ընթացքում էլ ի հայտ է գալիս, որ վերջիններիս մոտ կա նաև կորոնավիրուս: Որպես հետևանք՝ մարզպետը նշում է նման հիվանդներին հետազոտած մասնագետների կորոնավիրուսով վարակվելու հանգամանքը: Արդեն բուժանձնակազմի վարակման 17 դեպք կա, 20 բժիշկ է մեկուսացած:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում