տուն Լուրեր Գյումրիում հայտնաբերվել են ժամկետանց հավկիթներ

Գյումրիում հայտնաբերվել են ժամկետանց հավկիթներ

303
0

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

16 տնտեսվարողների մոտ եղել են թերի մակնշված կամ չմակնշված, կեղտոտ, ժամկետանց հավկիթներ: Ըստ այդմ՝ այս պահին արդեն վաճառքից հանվել է 83 թերի մակնշված (հանձնարարվել է ամբողջացնել մակնշումը) և ոչնչացվել 495 ժամկետանց կամ չմակնշված ձու:

Հայտնաբերված թերությունների շտկման նպատակով տրվել են հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:

Մշտադիտարկումը շարունակվում է, ավարտից հետո կհրապարակվեն ամփոփ արդյունքները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here