տուն Հասարակություն Գյումրիում ծեծված աղջկան այցելել է հորաքույրը

Գյումրիում ծեծված աղջկան այցելել է հորաքույրը

732
0

Գյումրիում ծեծված 12-ամյա աղջկա առողջական վիճակը լավ է: Նա դեռ հիվանդանոցում: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանից:

Հարցին՝ բացի եղբորից աղջկան այլ հարազատներ այցելե՞լ են, մամուլի պատասխանատուն ասաց. «Նաև հորաքույրը»:

Իսկ կա՞ն մարդիկ, որոնք ցանկանում են որդեգրել աղջկան, Գեւորգ Դերձյանն ասաց՝ իրավասու չէ պատասխանել այդ հարցին:

Հիշեցնենք, որ ծեծի ենթարկված աղջիկը հայտնաբերվել էր մարտի 5-ին Գյումրիում գտնվող տանը։ Նույն տանը հայտնաբերվել է նաև նրա մոր՝ 43-ամյա Մարիամ Խաչատրյանի մարմինը՝ բռնության հետքերով։ Հանցագործությունը կատարելու մեղադրանքով բերման է ենթարկվել 28-ամյա տղամարդ՝ Խաչատրյանի ընկերը։
Կնոջ սպանության և աղջկան ծեծի ենթարկելու համար մեղադրվող տղամարդն իր մեղքը չի ընդունում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1 և 14 կետերով (առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը)։ Ենթադրյալ հանցագործը նախկինում դատված է եղել խուլիգանության համար։

Սոնա Դավթյան