տուն Uncategorized Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը

Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը

239
0

Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում  է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։

Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։