«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Հարություն Առաքելյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Գյումրիում թափառող շների սպանդ չի լինելու‼
Երեկվանից համացանցում իրարանցում էր առաջացրել այն միտքը, որ Գյումրի քաղաքում նախատեսվում է թափառող շների սպանդ իրականացվնել:
Նշված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Եղել է սխալ ձևակերպում առ այն, որ փորձելու են ստերջացնելուց բացի, վնասազերծման այլ տարբերակներ գտնել:
Անձամբ խոսել եմ պատասխանատուների հետ և կարող եմ ասել, որ Գյումրին հետևելու է Երևան քաղաքի օրինակին:
Հ.Գ. Հիշեցնում և կոչ եմ անում բոլոր մեծ համայնքներին` թափառող շների սպանդը անթույլատրելի և դատապարտելի է, օր առաջ սկիզբ դրեք խնդիրը կանոնակարգելու ավելի արդյունավետ ու մարդկային տարբերակներ կիրառելուն:
#Հայաստանում_սպանդ_չի_լինելու
#կենդանիների_համար_էլ_է_լավ_լինելու_✌»: