տուն Հասարակություն Իրավական Գյումրիում դանակահարված չորս երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)

Գյումրիում դանակահարված չորս երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)

420
0

Հունվարի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում,  բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել գյումրեցի երկու եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները պարզեցին, որ Գյումրիի Լիսինյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին խոհանոցային դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նույն փողոցի 45-ամյա մի բնակչի:

Հունվարի 5-ին, ժամը 1-ի սահմաններում,  կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին և խոստովանեց կատարածը: Ըստ նրա` հիվանդանոց տեղափոխված եղբայրներից ավագն իր որդիներին էր դանակահարել, ինքն էլ վրեժխնդիր էր եղել:
Ավելի ուշ նույն հասցեից ոստիկանները կտրած-ծակած  վերքերով հիվանդանոց տեղափոխեցին նաև բերման ենթարկված տղամարդու որդիներին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են  միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

%d bloggers like this: