տուն Տնտեսական Գյումրիում ավտոմաքսատան աշխատանքը սկսված է

Գյումրիում ավտոմաքսատան աշխատանքը սկսված է

320
0

Գյումրիի Հյուսիսային մաքսատուն-վարչությունում այսօրվանից մեկնարկել է որոշ խմբի ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը։

Ինչպես հաղորդվում է խոսքը Վրաստանից ու Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ին Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպման մասին է։ Իսկ եթե ավտոմեքենաները սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա ձևակերպումներն իրականացվում են Սիսիանի Հարավային մաքսատուն- վարչությունում։

Նշենք, որ վերը նշվածը դեռևս վերաբերում է միայն թեթև մարդատար ավտոմեքենաներին:

Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ իրականացվելու են ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 181 մլն դրամ և 21,5 հա հող հատկացրեց Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here