տուն Հասարակություն Գյումրին ներառվել է Forbes-ի ճանապարհորդելու համար 17 ամենագեղեցիկ ուղղությունների շարքում

Գյումրին ներառվել է Forbes-ի ճանապարհորդելու համար 17 ամենագեղեցիկ ուղղությունների շարքում

230
0

Մարտի 10-ին Forbes-ը հրապարակել է «17 ամենագեղեցիկ ուղղությունները՝ գարնանը ճանապարհորդելու համար» վերնագրով հոդված, որտեղ լրագրող Բրեաննա Վիլսոնը այլ վայրերի հետ մեկ տեղ նշում է նաև Գյումրին։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Գերմանիայից ու Հունաստանից դեպի Գյումրի իրականացվող բյուջետային ավիաթռիչքների շնորհիվ է, որ Հայաստանի երկրորդ քաղաքը սկսել է ձերբազատվել 1988 թ․ երկրաշարժի հետ նախկինում եղած նույնականացումներից։

Բրեաննա Վիլսոնը վստահեցնում է, որ գարունը ֆանտաստիկ ժամանակ է՝ Գյումրի այցելելու համար: Վիլսոնին հատկապես տպավորել է Գյումրիում Զատիկը նշելը՝ իր համեղ մրգերով ու Զատկի փլավով լեցուն ամաններով։

Լրագրողի աչքից չեն վրիպել նաև Գյումրու նորաձև սրճարաններն ու ինքնատիպ հյուրանոցները: Նրան նաև դուր են եկել իրենց հումորով հայտնի գյումրեցիները:

Հոդվածում հիշատակվում են նաև Թբիլիսին, Պակիստանի Հունզա հովիտը, Անգլիայի մայրքաղաք Լոնդոնը, Արուբան, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող «Մահվան հովիտ» ազգային պարկը, Պերուում գտնվող ինկերի մայրաքաղաք Կուսկոն, Վանկուվերը, Մարոկկոն, Իսլանդիան, Մեխիկոն։