տուն Սպորտ Գյումրեցի չեմպիոնները տրիբունայից աջակցում են Հայաստանի Երիտասարդական հավաքականին

Գյումրեցի չեմպիոնները տրիբունայից աջակցում են Հայաստանի Երիտասարդական հավաքականին

321
0

Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում մեկնարկել է Մ-21 Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը: 16 տարվա դադարից հետո Երիտասարդակնն առաջին անգամ է խաղում Գյումրիում: Վերանորոգված «Քաղաքայինի» տրիբունաները լեփ-լեցուն չես անվանի, բայց հավաքականը լավ աջակցություն է ստանում: Այս մասին գրում է armsport.am-ը:

Խաղի մեկնարկից րոպեներ առաջ մարզադաշտ ժամանեցին նաև տարբեր մարզաձևերում Հայաստանի գյումրեցի չեմպիոնները. այստեղ են ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, ծանրորդ Գոռ Մինասյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:
Ընթանում է հանդիպման առաջին խաղակեսը: Մեր ընտրանին մի քանի դրվագում մոտ էր հաշիվը բացելուն, սակայն առայժմ եզրափակիչ հարվածները մերոնց մոտ չեն ստացվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here