տուն Լուրեր Գյումրեցի ոսկերիչի իրականացրած խարդախության գործով դեռևս նախաքննություն է շարունակվում

Գյումրեցի ոսկերիչի իրականացրած խարդախության գործով դեռևս նախաքննություն է շարունակվում

120
0

7

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Գյումրի քաղաքում գործող որոշ բանկերում վերջին մի քանի օրը բավականին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ գյումրեցի ոսկերիչ Աղվան Գևորգյանը խաբեությամբ փորձանքի մեջ է գցել իր հարևաններին, աշխատակիցներին, սանիկներին և անգամ հարազատներից մի քանի մարդու: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Աղվան Գևորգյանը վերը նշված անձանց խնդրել է օգնել իրեն, ոսկի է տրամադրել ու վերջիններիս անուններով քաղաքում գործող մի քանի առեւտրային բանկերից վարկեր ձեռք բերել, որից հետո մի քանի ամիս քաղաքացիներին գումարներ է տրամադրել, որպեսզի վճարեն բանկի տոկոսադրույքները, բայց արդեն մեկ ամսից ավելի է, ինչ նրանք ոսկերիչի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունեն: Իսկ առևտրային բանկերից բնակիչներին տեղեկացրել են, որ գրավադրված ոսկին կեղծ է:

Այս թեմայի շուրջ araratnews.am-ի լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանությունից, որտեղից նրան ընդամենը փոխանցել են, որ դեռևս նախաքննությունը շարունակվում է: Հայտնաբերվե՞լ է արդյոք խարդախություն իրականացրած ոսկերիչը հարցին, ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակիցը նորից տվել է «նախաքննությունը շարունակվում է» պատասխանը:

Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով, խոսքը բավականին մեծ չափերի ոսկու մասին է:

Էմմա Պալյան