Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Արթուր Ալեքսանյանը վնասվածքով կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ըմբշամարտի ֆեդերացիային:
Հայտնում են, որ Ալեքսանյանն արդեն հանդիպել է բժիշկների, ովքեր փորձելու են ամեն կերպ մեղմել ցավերը. գյումրեցի մարզիկը պատրաստվում է մասնակցել եզրափակչին:
97 կգ քաշային կարգի եզրափակչում աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կփորձի առավելության հասնել Ռուսաստանը ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի նկատմամբ:
Ալեքսանյանի մոտ նախօրեին զգացնել է տվել կողոսկրերի վնասվածքը, որը նա ստացել էր նախորդ աշխարհի առաջնության ժամանակ: