տուն Տնտեսական Գյուղնախարար. «Նախատոնական օրերին մեզ չի սպառնում հավկիթի դեֆիցիտ»

Գյուղնախարար. «Նախատոնական օրերին մեզ չի սպառնում հավկիթի դեֆիցիտ»

306
0

18.11.2013-big

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է հանրապետության երեք խոշոր հավկիթ արտադրող ընկերություններ: Այս մասին araratnews.am-ին հայտնում են գյուղատնտեսության նախարարությունից:

Աշխատանքային այցը նախարարը սկսել է Արմավիրի մարզի «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ից: Նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, եղել է թռչնաբուծարաններում և հավկիթի փաթեթավորման արտադրամասում: Այսօր այս ընկերությունը բավարարում է տեղական շուկայի հավկիթի պահանջարկի 30%-ը:

Այնուհետև նախարարը մեկնել է Կոտայքի մարզի «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ և «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»:

«Մենք արդեն երկու ամիս է՝ ինչ ուսումնասիրում ենք հավկիթի արտադրության շուկան և այսօր հավկիթ արտադրող այս երեք խոշոր ֆաբրիկաներում մենք համոզվեցինք, որ նախատոնական օրերին մեզ չի սպառնում հավկիթի դեֆիցիտ: Մեր տեղական արտադրության ծավալները մեզ կբավարարվեն»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով հավկիթի թանկացմանը` նախարարը մասնավորապես նշել է, որ այն պայմանավորված է թե′ գազի, թե’ էլեկտրաէներգիայի, թե’ կերի թանկացումներով:

Նկատի ունենալով ամանորյա տոների կապակցությամբ շուրջ 16 մլն ձվի լրացուցիչ պահանջարկը՝ հանրապետության բոլոր թռչնաբուծարաններն էլ ձեռնամուխ եղան վառեկները ներկրելու միջոցով ածան հավերի թվաքանակի ավելացմանը: Վերջին 2-3 ամիսների ընթացքում հանրապետություն է ներկրվել 373 հազար վառեկ, որոնք ձեռք են բերել «Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ը, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ն, «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ -ը, «Աշտարակ Ձու» ՍՊԸ-ն և այլ ֆաբրիկաներ:

Ներկրված վառեկների 30%-ի ձվատվությունը սկսվել է նոյեմբերից, 60%-ը կձվարկեն դեկտեմբերի սկզբից, ինչի շնորհիվ ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ից ձվի օրական արտադրությունը կավելանա 70 հազարով, իսկ դեկտեմբերի սկզբից` արդեն 190-200 հազարով և կհասնի 950-955 հազարի: Դա հնարավորություն կընձեռի օրական սպառումից ավելի քան 200 հազարով ավելի ձու արտադրել, որի շնորհիվ ամբողջությամբ կբավարարվի ամանորյա տոների համար անհրաժեշտ ձվի ողջ պահանջարկը:

Այցի ավարտին հավկիթ արտադրող ընկերությունների տնօրենները նախարարին տեղեկացրին, որ նախատոնական օրերին հավկիթի թանկացում չի սպասվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here