տուն Տնտեսական Գյուղնախարարությունը զգուշացնում է ցրտահարության վտանգի մասին

Գյուղնախարարությունը զգուշացնում է ցրտահարության վտանգի մասին

164
0

Գառնիկ-ՊետրոսյանՄարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում, որի արդյունքում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -2 աստիճան, իսկ հողում՝ մինչև -4 աստիճան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ ըստ հայպետհիդրոմետի, առանձին տեղերում օդի ջեմաստիճանը կարող է իջնել նույնիսկ -4 աստիճան՝ օդում և -5 աստիճան՝ հողում: Փոխնախարարի խոսքով՝ այս պայմաններում շատ մեծ է ցրտահարության վտանգը, որի դեմն առնելու համար գյուղացիները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Մասնավորապես, ըստ փոխնախարարի, գիշերվա 4-ից 7-ը անհրաժեշտ է այգիները ծխեցնել կամ, որտեղ հնարավոր է, առաջ ջրել այգիները: Ծխեցնելով կարելի է 1-2 աստիճանով մեղմել ցուրտը և կանխել շատ մեծ վնասները: