տուն Լուրեր Գյուղացին այսօր դուրս է մղվել շուկայից. Հ. Խառատյան

Գյուղացին այսօր դուրս է մղվել շուկայից. Հ. Խառատյան

100
0

109

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ասում է, որ այսօր ՀՀ քաղաքացուն պետք է հնարավորություն տրվի հաղթհարելու խնդիրները, այլապես այսօր որ կողմ քաղաքացին շրջվում է, իր կարողությունը բախվում է անկարողության հետ:

«Մենք ասում ենք դեմքով շրջվենք գյուղացին, բայց գյուղացին իր սեփական ունեցածը չկարողացավ պահել, դուրս մղվեց շուկայից: Ընդհանրապես ինքը ոչ մի բանի իրավունք չունի ու ինքը պետք է հաց ստեղծի: Պարզ է, որ այդ ճորտական հոգեբանությունը գյուղացուն շատ դժվարությամբ է հնարավորություն տալու»,-ասում է Խառատյանը այսօր լրագրողների հետ հրավիրված ասուլիսին:

Նա հավելում է, որ մենք ապրում ենք մի երկրում, որը շատ հակասական է և քանակական մեծամասնությանը հնարավորություն չի տրվել կրթության հետ հարաբերությունների, իշխանությունների հետ հարաբերությունների և ազատ մտածողության մտավորականության հետ հարաբերականությունների: