տուն Լուրեր Գյուղացիները ստիպված են լինելու արտագաղթել

Գյուղացիները ստիպված են լինելու արտագաղթել

190
0

arm139123224167

Արարատի մարզի Դվին համայնքում այս տարի ծիրան չի լինի, այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը: Համայնքապետը վստահ է, որ այս ցրտահարությունների արդյունքում պտղատու ծառերը լուրջ վնասներ են կրել.«Ծիրանը, դեղձ, սալորը լուրջ վնասներ են կրել: Այս տեսակների բերք մեր գյուղը չի ունենա: Գյուղացիները չգիտեն ինչ անեն, քանի որ վնասը անհամեմատելի մեծ է»,-ասաց պարոն Աբրահամյանըˋ հավելելով, որ սպասում են գյուղնախարարության հայտարարությանը, որից հետո պարզ կլինի, թե պետության կողմից ինչ քայլեր են իրականացվելու գյուղացիներին օգնելու համար:

Համայնքապետի խոսքով գյուղացիները այլ աշխատանք չունեն, քանի որ իրենց համայնքում հիմնականում զբաղվել են պտղագործությամբ.«Դե այս պահին կարող եմ ասել, որ գյուղացիները մնացել են առանց աշխատանքի: Գյուղացիները չեն կարող զբաղվել նաև լոլիկագործությամբ, քանի որ տարածված հիվանդությունները հնարավորություն չեն տալիս զարգացնել գյուղատնտեսության այս ճյուղը»,- ասաց համայնքապետըˋ նկատելով, որ այս տարի Դվին համայնքի արտագաղթի ալիքը կմեծանա. «Մարդիկ անելիք չուենն, ուրիշ ճար չկա պետք դուրս գնան, որպեսզի գումար վաստակեն»,- եզրափակեց իր խոսքը Արծրուն Աբրահամյանը: