Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության հարցերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Միշա Բաղյանը: Նրա խոսքով՝ այդ խումբն արդեն խորհրդակցել է եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ և 7 կետ առաջարկել, որից 3-ը կկատարվեն մինչև այս ամսվա վերջ, 3-ը՝ մինչև մարտի վերջ, և մեկը՝ մինչև տարվա վերջ:
Փոխնախարարի խոսքով՝ վիճահարույց հարցեր չկան: Այդ կետերը վերաբերում են 3-րդ երկրների հետ Հայաստանի պայմանագրերի ու պարտավորությունների ուսումնասիրությանը, ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտի ուսումնասիրությանը, գյուղատնտեսության բնագավառին մեր երկրում պետական աջակցության ուսումնասիրությանը ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման միտումների ուսումնասիրությանը: