տուն Լուրեր Գյուղատնտեսության ոլորտում կոնկրետ քայլեր են կատարվելու. Հովիկ Աբրահամյան

Գյուղատնտեսության ոլորտում կոնկրետ քայլեր են կատարվելու. Հովիկ Աբրահամյան

149
0

Hovik Abrahamyan

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր Ազգային Ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագիրը: Խոսելով իր գլխավորած կառավարության ներկայացրած ծրագրի մասին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կոնկրետ քայլեր են իրականացվելու գյուղատնտեսության ոլորտում։ «Գյուղատնտեսության ոլորտում կոնկրետ քայլեր են կատարվելու: Մենք փորձելու ենք գյուղատնտեսական վարկերի սուբիսդավորումն ավելացնել, որպեսզի գյուղացին կարողանա ավելի քիչ տոկոսներով վարկ վերցնել»,-ասաց Հովիկ Աբրահամյանը իր ելույթումˋ նշելով, որ ավելացնելու են նաև հակակարկտային կայանների թիվը, որը ավելի մեծ տարածքներ կընդգրկի.«Հակակարկտային կայանները ավելացվելու են, սակայն դրանք կախված են մեր ֆինանսական հնարավորություններից»,-ասաց վարչապետը: