Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի մամուլի ասուլիսը:
Թեմա` Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառում. գյուղատնտեսություն:
Բանախոսները ներածական մասում ներկայացրեցին այս ընթացում կատարված գյուղատնտեսական ոլորտում աշխատանքները, առաջիկա անելիքներն ու կառավարության աջակցության ծրագրերը:
Փոխնախարար Արման Խոջոյանը ներկայացրեց միջազգային կառույցների հետ կատարվելիք միջոցառումները և առաջարկվող միջոցառումների մասին թվեր ներկայացրեց:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրելյանն էլ ներկայացրեց խորհրդատվական միջոցառումների, ինտենսիվ այգիների, խելացի անասնագոմերի, ապահովագրության միջոցառումների ընթացակարգը, դիմորդների վերապատրաստման կարևորությունը և այլն:
Հայկ Մագոյան