Ուղևորափոխադրող ընկերությունները բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պահանջելով ուղեվարձը դարձնել 200 դրամ: «Ձմռանը մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ, սակայն ֆինանսական սուղ միջոցների պատճառով ընկերություները չեն կարողանում ձեռք բերել ձմեռային անվադողեր, մարտկոցներ, չսառող հեղուկ, ինչպես նաև` վճարել գույքահարկի, տեխզննման և ԱՊՊԱ-ի վճարները»- ասված է նամակում: Գրության հեղինակները նաև իրենց դժգոհությունն են հայտնում տրանսպորտի սակագնի վերանայման նպատակով քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովի աշխատաոճից: Նամակում կարծիք է հայտնվում, թե այդ կառույցը նիստեր է գումարում մեծ ընդհատումներով և չկամությամբ:
Նյութն ամբողջությամբ` «Փաստինֆո» — ից