Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են կատարում, որ հաճախորդները հերթում պահպանեն սոցիալական հեռավորությունը։
Հուսով եմ, որ նման նշումները կօգնեն պահպանել հերթերը նաև կորոնավիրուսից հետո և կձևավորեն հերթ կանգնելու նոր մշակույթ։
Գործընթացը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ»։