Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով երեկվա իրադարձություններին, հորդորում է մարդկանց՝ հուսաթափ չլինել.
Բարի լույս հպարտ համայնք, մի քանի կետով ամփոփեմ երեկվա օրվա իմ տպավորություները:
1. Նախևառաջ, ուզում եմ Մեծատառով Մեեեծ Շնորհակալություն հայտնեմ այն բոլոր կանանց ու աղջիկներին, որոնք երեկ ոչ միայն մասնակցում էի ակցիաներին, այլ նաև նրանց ովքեր մեր հետ քաղմասներում, իրենց պահում էին համառ, հպարտ ու դուխով: Ճիշտ ասեմ, քյառթ մոմենտ կա, չի դզում որ Ձեզ բռնում են, մեզ սազական չի, որ մենք չենք կարում դրա դեմը առնենք, բայց մի կողմից էլ ուղակի չեք պատկերացնում թե ինչքան դուխ եք տալիս, Ձեր կողքը կանգնելով ու Ձեզ նայելով, անգամ ամենավախկոտը ընկնում ա թասիբի ու դուխը հելնում ա միլլիոն: Ես Ձեր ցավը տանեմ, սահիդ սիրում եմ
2. Հայաստանի հասարակության վիճակը, լացելու էլ չի է, անգամ տենց խոսք էլ չկա նկարագրելու, թե ինչ վատ վիճակի մեջ ա: Պահեր ա լինում, որ ասում ես, ո՞ւմ համար, հնչի՞ համար, չարժե էսքան վիզ դնել, բայց… բայց չենք ընկճվում, այդ որդին մեջներս սատկացնում ենք, ու վատ թե լավ շարունակում ենք, պետք է, պարտադիր է Հեղափոխվել և Հեղափոխել, անգամ եթե մեծ մասը չի համարձակվում դա բարձրաձայնել և գործել դրա համար:
3. Շատերը ասում են, թե Հայաստանում այս պահին կա Հեղափոխական իրավիճակ, իրականում այդքան էլ այդպես չէ, ու այդ պահերին ակամայց հիասթափվում ես լիքը բաներից, բազմաթիվ հոգեբանական արգելքներից: Բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ այդ վիճակը ստեղծել, մեզանից յուրականչյուրը, ով ընտրել է ընդվզումը ու պայքարը պետք է ամեն ինչ անի, որ ստեղծվի այդ իրավիճակը, որ գա այն օրը, երբ յուրականչյուրը մի երեկ օրով մոռանա կնիկ, երեխա, օջախ, աշխատավարձ, թոշակ, ծանոթ, բարեկամ, իր պատկերացրած խախանդ անդարդ ապագան, որը ի դեպ երբեք չի լինելու, որովհետև չենք ապրում, այլ ուղակի գոյատևում ենք: Եվ այդ երեկ օրվա մեջ Հեղափոխություն անի, որը կքանդի այն ինչ “ստեղծել” են սրանք, և սկսի կառուցել նորը, մաքուրը, ազնիվը, արդարը, հանուն իր արժանապատվության, հանուն իր կնիկ, երեխու, օջախի, ծնողի, ու հենց այն ապագայի, որով հետագայում հպարտանալու ենք, այլ ոչ թե տալու ենք գլխներիս, թե ինչո՞ւ համարձակություն չունեցանք…
Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը…!!!
Հեղափոխությունը լինելու է…!!!
Հ.Գ. 01.05.2014
Նավակ Ճոճողը