Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ Աֆրիկյանների տան մոտ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների հետ զրույցում նշել է, որ վերջին օրերին Աֆրիկյանների տան մոտ գտնվող շենքերի բնակիչներից ոստիկանությունը բազում բողոքներ է ստացել, թե ակտիվիստների բարձրացրած աղմուկը խանգարում է վերջիններիս:
Հետաքրքիր է, որ երբ բնակիչը բողոքում է ցերեկային ժամերին ակտիվիստների աղմուկից՝ ոստիկանությունն անմիջապես արձագանքում է, իսկ երբ բնակիչը բողոքում է իր իսկ տան մոտ տեղակայված, ամբողջ գիշեր «դմդմբացող» գիշերային ակումբների աղմուկից եւ դրանց մոտ անբարո կանանց եւ հաճախորդների տալ-չտալու կռիվներից՝ ոստիկանությունը խուլ ու համրի նման անցնում է կողքով։ Ո՞վ կպատասխանի այս հարցին: