ՄԱԿ-ի հետազոտողները հայտարարել են, որ իրենք այժմ առավել քան երբեւէ համոզված են, որ գլոբալ տաքացումը մարդու գործունեության հետևանք է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Փորձագետներին միջկառավարական խումբը, որը զբաղվում է կլիմայական փոփոխությունների հիմնախնդիրներով, նշել է, որ անցած տարվա 50-ականներից ջերմաստիճանն աննախադեպ աճ է արձանագրել: Նրանք հայտարարել են, որ 95 տոկոս համոզվածությամբ կարելի է ասել, որ նման փոփոխությունների պատճառը մարդն է:
Գիտնականները զգուշացնում են, որ մինչև ընթացիկ դարի վերջը համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 82 սանտիմետրով: Նրանք հավելել են, որ հետագա տաքացումն անխուսափելի է, և վերջին 15 տարիները, երբ տաքացման գործընթացները փոքր-ինչ դանդաղել են, շատ կարժ ճամանակահատված է երկարատև կանխատեսումներ անելու համար: