Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել ու nCoV2019 կորոնավիրուսի բռնկումն արտակարգ իրավիճակ հայտարարել համաշխարհային մակարդակով:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է. «Հանրային առողջապահության ոլորտում հայտարարում եմ միջազգային արտակարգ դրություն կորոնավիրուսի գլոբալ բռնկման պատճառով»:
«Մենք չգիտենք, թե կորոնավիրուսն ինչ վնաս կարող է հասցնել, եթե տարածվի այնպիսի երկրում, որտեղ առողջապահական համակարգը թույլ է: Մենք պետք է գործենք հիմա, որ օգնենք երկրներին նախապատրաստվելու նման հնարավոր վիճակի», – ասել է նա: