Առողջապահության նախարարությունը դրական է գնահատում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի արդյունքները: «Արմենպրես»—ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը, ամփոփելով ծրագրի մեկ տարվա արդյունքները, նշեց, որ արդեն անվճար սպասարկել են 403 հիվանդի:
«Հիվանդները պետք է համապատասխանեն ծրագրի չափանիշին, այն է ՝ քաղաքացու մոտ գլխուղեղի սուր իշեմիկ կաթված ախտորոշումը, ընդ որում, դա 0-24 ժամվա ընթացքում, ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը: Եթե քաղաքացին ընդգրկվում է ծրագրում, ապա անվճար փոխհատուցվում է, տրամադրվում է անհրաժեշտ միջոցառումների ամբողջ ծավալը»,-ասաց Արմինե Աղաջանյանը:
Նախարարությունը ծրագրի համար 2019 թվականին նախատեսել էր 300 մլն դրամ, սակայն ծախսվել է 675 մլն դրամ: Դա նշանակում է, որ պահանջարկի դեպքում նախարարությունը պատրաստ է ավելացնել ֆինանսավորումը: 2020 թվականի համար նախատեսվել է 650 մլն դրամ, սա ևս նախնական է, անհրաժեշտության դեպքում կավելացվի:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: