ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկեց բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների:
Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը 5 ամսից ավելի է գտնվում են կալանքի տակ՝ ենթադրյալ 36 հազար դրամի վնաս հասցնելու համար: Նախաքննության գործընթացը տեղի է ունեցել մի շարք խախտումներով: Իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 7-ին, ժամը 14:30-ին Էջմիածին քաղաքում, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Դատախազության մոտից ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի ՀՀ Վճռաբեկ դատարան: