ՀՀ դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հարցին, թե որն է ազատման պատճառը, Աբրահամյանն ասաց, որ Հարությունյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել, որը հարգվել է:
Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: շ
Նա ունի արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: