տուն Լուրեր Գլխավոր դատախազին կրկին դատի են տվել. «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազին կրկին դատի են տվել. «Ժողովուրդ»

120
0

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների դեմ դատախազների դժգոհության ալիքը նոր թափ է ստանում: ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարը կրկին դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Սակայն դատախազությունում տարածված լուրերի համաձայն` դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի ներքին կռիվները առավել լայն թափ են ստանում, քանի որ մի շարք դատախազներ չեն հաշտվում ՀՀ գլխավոր դատախազի որոշումների հետ և, բանավոր կերպով չկարողանալով խնդիրը լուծել` դիմում են դատարան:

Արդյունքում մեկ տարի անց Վահագն Մուրադյանը չի հանձնվել և կրկին դիմել է դատարան: Դատելով իրավիճակից` հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնում այլ անձ է նշանակվել, իսկ դրան զուգահեռ էլ Գլխավոր դատախազը Վահագն Մուրադյանի աշխատանքում սահմանափակումներ է մտցրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here