տուն Հասարակություն Գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է. Արարատ Միրզոյան

Գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է. Արարատ Միրզոյան

372
0

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել.

«Օրացույցի այս օրը՝ հունիսի մեկը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու և երջանկանալու նրանցով, այլև ևս մեկ անգամ պիտի հիշեցնի, որ մենք՝ որպես պետություն և հասարակություն, պարտավարություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ։

Մեր փոքրիկներին ամեն անգամ երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է՝ որակյալ կրթությունից մինչև սոցիալական և առողջապահական երաշխիքներ։

Երեխաների իրավունքների իրացման ապահովումն ու պաշտպանությունը շատ ավելին է, քան լոկ երեխաների պաշտպանությունը։ Դա գրավականն է նրա, որ մեր մեծացող քաղաքացիները վաղը կդառնան մեր հանրության հոգատար անդամներ և կպաշտպանեն նաև այլ խոցելի խմբերի՝ կանանց, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ ձգտելով ունենալ առավել հոգատար, առավել համերաշխ, առավել պաշտպանված հասարակություն։ Դա գրավականն է նրա, որ մենք ինքներս երեխաների կողքին շարունակաբար կձգտենք լինել ավելի լավը և ավելի բարին։

Սիրելի փոքրիկներ, շնորհավորում եմ ձեր տոնը։ Շնորհակալություն միայն նրա համար, որ դուք կաք։

Հ․Գ․ Լուսանկարը՝ Տաթև Դուրյանի, Արմենպրես»: