տուն Աշխարհ Գլխագին 207 հարսնացուի համար․ Կադիրովը կորոնավիրուսից տուժած փեսացուներին գումար կտրամադրի

Գլխագին 207 հարսնացուի համար․ Կադիրովը կորոնավիրուսից տուժած փեսացուներին գումար կտրամադրի

347
0

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հանձնարարել է հարսնացուների «գլխագնի» համար կորոնավիրուսի համավարակի հետևանքով ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած 207 փեսացուի գումար հատկացնել, հայտնում է Lenta.ru-ն։

Ավանդույթների համաձայն՝ ամուսնական արարողության կազմակերպման համար հոգևորականների կողմից նախապես կազմված ցուցակով փեսացուների ընտանիքներից յուրաքանչյուրին 50 000 ռուբլի գումար կտրամադրվի։ Այս գումարն օգտագործվելու է հարսնացուի «գլխագնի» համար, թեև այն վերջում նվիրում են աղջկան։

Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում երկրում ամուսնական արարողությունների համար նոր կանոններ են գործում, որոնց համաձայն՝ հարսնացուի հետևից կարող է միայն երկու մեքենա ժամանել, իսկ արարողության մասնակիցների շրջանակը միայն ամենամոտ հարազատներով պետք է սահմանափակվի։