տուն Մամուլ «Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը Սամվել Ուզունյանից 5 մլն դրամ է պահանջում․ «Ժողովուրդ»

«Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը Սամվել Ուզունյանից 5 մլն դրամ է պահանջում․ «Ժողովուրդ»

283
0
Սամվել Ուզունյան

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ 2020 թվականի հունիսի 12-ին Սնանկության դատարան է դիմել «Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը և հետախուզման մեջ գտնվող, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանին տանում է հարկադիր սնանկացման: Վարկային կազմակերպությունը Ուզունյանից 5 մլն դրամ գումար է պահանջում: Հիմա դատավորը հետախուզման մեջ է գտնվում, և հարկադիր սնանկացումն անխուսափելի է:

Նշենք, որ կաշառակերության մեջ մեղադրվող դատավորը Հայաստանը լքել էր 2019 թվականի դեկտեմբերին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ նա Հայաստանի սահմանը հատել է «Զվարթնոց» օդակայանով: Հավելենք՝ նախկին դատավոր Ուզունյանը մեղադրվում է շուրջ 51 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ։ Ըստ Դատախազության՝ Ուզունյանը 2007-ին, ապա և 2014-ին քաղաքացիներից պահանջել եւ տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ մի դեպքում՝ 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար դոլար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։