տուն Լուրեր Գլաձորցի երիտասարդներն իրենց ապագան տեսնում են հայրենիքում, բայց փաստում, որ աշխատանք չկա

Գլաձորցի երիտասարդներն իրենց ապագան տեսնում են հայրենիքում, բայց փաստում, որ աշխատանք չկա

108
0

IMG_1817

Վայոց Ձորի Գլաձոր գյուղում ծնված, մեծացած 17-ամյա Վոլոդյա Վարդանյանը դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն չի ստացել, աշխատանք էլ չունի, բայց իր ապագան տեսնում է միայն հայրենի գյուղում:

Araratnews.am-ի հետ զրույցում նա ասում է, որ գյուղում տղամարդիկ հիմնականում շինարարության վրա են աշխատում, կամ զբաղվում հողագործությամբ:

«Ես ուզում եմ ստեղ մնամ, քաղաքում ապրել եմ, բայց դուրս չի եկել: Էստեղ ավելի լավ ա, ուղղակի գործ չկա: Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնողներ էլ կան մեր գուղից, մոտ 200 հոգի ամեն տարի գնում է: Իմ հայրն էլ է ժամանակին գնացել: Վերջին անգամ մեկնել է 2007-ին եւ էլ չի ուզում գնա, որովհետև խաբել են, խոստացած գումարից քիչ են վարձատրել: Ինքը շինարարության վրա է աշխատել էնտեղ: Իսկ հիմա մնում է գյուղում ու բանկում պահակ է աշխատում»,-ասում է Վոլոդյան:

Նրա 13 տարեկան ընկերըˋ Կարենը, ով դեռևս սովորում է դպրոցում, նույնպես իր ապագան տեսնում է հայրենիքում:

«Ճարտարապետ եմ ուզում դառնալ, հիմա պարապում եմ, որ ԲՈՒՀ դիմեմ: Ուզում եմ ստեղ մնամ՝ հայրենիքում, ինչքան հնարավորություն կունենամ կապրեմ: Որ լավ սովորեմ՝ աշխատանք կունենամ»,- վստահորեն ասում է Կարենը: