
Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, հայտնվել է ոչ թե Ուհանի լաբորատորիայից, այլ քնած վիճակում է գտնվել ամբողջ աշխարհում և ի հայտ է եկել մի քանի գործոնների համադրության պայմաններում: Այս մասին The Daily Telegraph-ին հաղորդել է Օքսֆորդի Ապացուցողական բժշկության կենտրոնի ավագ գիտաշխատող և Նյուքասլի համալսարանում հրավիրյալ պրոֆեսոր Թոմ Ջեֆերսոնը:
Գիտնականը ընդգծել է, որ այժմ ավելի ու ավելի շատ ապացույցներ կան, որ COVID-19-ը համավարակից առաջ արդեն շատ երկրներում է եղել: Այսպես, Բարսելոնայի կեղտաջրերի մեջ այն հայտնաբերվել է 2019-ի մարտին: Նաև պաթոգեններ են հայտնաբերվել իտալական Թուրինի և Միլանի կեղտաջրերում, ինչպես նաև բրազիլական Ֆլորիանոպոլիսում ՝ 2019-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Գիտնականը ևս մեկ փաստ է բարձրաձայնել. կորոնավիրուսի վարակի դեպք է հայտնաբերվել Ֆոլքլենդյան կղզիներում 2020-ի փետրվարին: «Արդյո՞ք վիրուսը գտնվել է պատրաստված սննդի մեջ և ակտիվացել է, երբ տաքացել է», – հռետորական հարց է տալիս Ջեֆերսոնը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: