Հյուսիսային Քարոլինայի Դյուքի համալսարանի ամերիկացի գիտնականների կարծիքով կանանց համար քունը ավելի մեծ նշանակություն ունի, քան տղամարդկանց: Նրանց խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ կանանց գլխուղեղին ավելի երկար ժամանակ է պահանջվում վերականգնման համար, քանի որ հաճախ ստիպված են միաժամանակ մի քանի խնդիրներ լուծել:
Քնի հետ խնդիրներ ունեցող կանայք հաճախ բախվում են դեպրեսիայի հետ ու ագրեսիվ պահված դրսևորում: Ընդ որում, տղամարդկանց մոտ քնի պակասը նման խնդիրներ չի առաջացում:
Չնայած այս ամենին, գիտնականները նաև զգուշացնում են, որ չափից ավելի քունը նույնքան վնասակար է, քան դրա պակասը: