տուն Քաղաքական Միջազգային Գիտնականներ. Երկրից դուրս կարող է ևս 9 քաղաքակրթություն գոյություն ունենալ

Գիտնականներ. Երկրից դուրս կարող է ևս 9 քաղաքակրթություն գոյություն ունենալ

72
0

rsz_the-universe-the-universe-10732134-1728-1152Արդեն շատ տարիներ է, ինչ գիտնականները գուշակում են՝ կա արդյոք կյանք մեր մոլորակից դուրս: Առաջ են քաշվում բազմազան վարկածներ:

Գիտնականներից ոմանք համարում են, որ տիեզերքում գոյություն ունի նվազագույնը ևս 9 քաղաքակրթություն: Դրանցից երեքը, ուսումնասիրողների ենթադրմամբ, գտնվում է զարգացման նույն մակարդակի վրա, ինչ երկրացիները, իսկ երեքը գտնվում են անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա: Վերջին եռյակն իր զարգացմամբ զգալիորեն զիջում է մարդկությանը:

Նման եզրակացություններն արվել են հիմնվելով այն բանի վրա, որ էվոլյուցիան զարգանում է տարբեր կերպ. մի ճյուղը զարգանում է պարուրաձև, մյուսը՝ բերում է փակուղու ևն: Այս մասին հաղորդում է Informing-ը:

Բոլոր գիտնականները, սակայն, համակարծիք են մի բանում՝ ոչ երկրային կյանքի հիմքում ընկած են 20 ամինաթթուները: Ընդ որում, դրանց կազմը կարող է արմատապես տարբերվել երկրայինից: Այնուամենայիվ ԴՆԹ-ի համակցությունների որոշակի սահմանափակում կա, ուստի և որպես քաղաքակրթությունների քանակ ընդունվում է 9-ը: