Դանիացի և գերմանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդու շրջապատում կան մի շարք քիմիական միացություններ, որոնք կարող են հանգեցնել տղամարդու անպտղությանը։ Հետազոտության ժամանակ ուսումնասիրվել է քիմիական 96 միացություն։ Արդյունքները ցույց են տվել, որ դրանց 330 տոկոսը բացասական ազդեցություն ունեն տղամարդկանց սերմի վրա։
Այդ միացություններում գիտնականները հատուկ նշում են 4-մետիլբենզիլիդենն ու տրիկլոզանը, որոնք կան մասնավորապես օճառում, ատամի մածուկում և հիգիենայի այլ պարագաներում։ Գիտնականները պարզել են, որ այդ միացությունները բացասական ազդեցություն են ունենում Cats-per իոնային ուղիների վրա, որը պատասխանատու է սերմի բնականոն զարգացման համար։ Վտանգ են ներկայացնում նաև հագուստի որոշ տեսակները, դեղամիջոցները, սննդի տեսակները և այլն։
Ըստ գիտնականների՝ սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս ուղիղ կապը տղամարդկանց անպտղության և հիգիենայի պարագաների միջև։