տուն Քաղաքական Միջազգային Գիտնականներն առայժմ անզոր են պայքարել սխտորի հոտի դեմ

Գիտնականներն առայժմ անզոր են պայքարել սխտորի հոտի դեմ

93
0

stm51f1817ecbcd820130725

Ամերիկյան քիմիական ընկերության գիտնականները հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները, որով փորձել էին պարզել սխտոր ուտելուց հետո վատ հոտի առաջացման պատճառները: Նրանք սխտորի հոտի կայունությունը բացատրել են այդ սննդատեսակում քիմիական որոշակի նյութերի առկայությամբ, որոնց դեմ առայժմ պայքարն անարդյունավետ է:

Նրանք նշել են, որ սխտորի մեջ կա ալիլ մեթիլ դիսուլֆիդ, որը շատ կայուն է: Հայտնվելով արյան մեջ, այն երկար ժամանակ մնում է օրգանիզմում` շնչառությանը, ինչպես նաև մարմնի կողմից արտադրվող այլ հեղուկներին հաղորդելով տհաճ հոտ:

Գիտնականների կարծիքով` ատամները լվանալը և այլ թարմացնող նյութերի ընդունումը կարող է կրել ժամանակավոր բնույթ և չի կարող պայքարել սխտորի հոտի դեմ: Չի նշվում, թե ինչ ժամկետում է սխտորի հոտն ամբողջությամբ դուրս գալիս օրգանիզմից: