տուն Լուրեր Գիտնականների արդյունավետ գործունեության շրջանը 30-40 տարեկանն է

Գիտնականների արդյունավետ գործունեության շրջանը 30-40 տարեկանն է

87
0

312183_heroa

Եթե երեխան արագ զարգանում է, դա չի նշանակում, որ դեռահաս տարիքում նա դառնալու է հանճար։ Եվ, ընդհակառակը, եթե վաղ տարիքում երեխան չի փայլում իր խելացիությամբ, ապա չի կարելի պնդել, որ մարդն իր հասուն տարիքում հայտնագործություններ չի կատարելու։

Տնտեսագետներ Բենջամին Ջոնսն ու Բրյուս Վայնբերգը հայտնաբերել են «հանճարեղության տարիքը», որպեսզի ապացուցեն, որ յուրաքանչյուր  բացահայտում իր ժամանակն ունի։ Այս մասին գրում է «ԵվրոՍՄԻ»-ն։

Գիտնականներն ուսումնասիրել են նոբելյան մրցանակի արժանացած 500 դափնեկիրների և համաշխարհային հնչակ ունեցող 20-րդ դարի 300 գյուտարարների տվյալները։ Մասնագետները եկել են այն եզրակացության, որ հայտնի գյուտերի 93%-ն արվել է 26 տարեկանից ավելի բարձր տարիքում։ Գիտնականների արդյունավետության լավագույն շրջանը 30-40 տարեկանն է։