Ամերիկացի գիտնականները ամեն օր սնվելու անհրաժեշտությունից խուսափելու հեղուկ են ստեղծել: Նրանք հավաստիացնում են, որ հեղուկը պարզապես «փրկում է» ուտելու անհրաժեշտությունից:
Ատլանտայից 24-ամյա գործարար Ռոբ Ռեյնխարդը հաջորդ տարվանից կիրականացնի ապրանքի կոմերցիոն արտադրությունը: Այն կկոչվի Soylent:
Ըստ Ռեյնխարդի՝ Soylent-ը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ալերգիա ունեն, ցանկանում են նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի քանակը, ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեն կամ պարզապես առողջ սնունդ գնելու միջոցներ չունեն: