տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները պարզել են, որ շամպայն ավելի համեղ է, երբ սենյակային ջերմաստիճանի է

Գիտնականները պարզել են, որ շամպայն ավելի համեղ է, երբ սենյակային ջերմաստիճանի է

517
0

Champagne

Ֆրանսիացի գիտնականները կարծում են, որ շամպայնը հատկապես համեղ է, երբ այն սենյակային ջերմաստիճանի է: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը` հղում կատարելով Ռեյմսի համալսարանի գիտնականների ուսումնասիրությանը:

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ շամպայնում պղպջակներն ավելի երկար են մնում, եթե նրա ջերմաստիճանը չի նվազում 18 աստիճանից: Պղպջակների քանակությունը կարևոր է համի համար, քանի որ դրանք լավացնում են շամպայնի բուրմունքը` արտադրելով ածխաթթու գազ և ակտիվացնելով բերանի զգայարնները:

Ֆիզիկոս Ժերար Լիժեր-Բելերը պարզել է, որ շամպայնի մեկ բաժակում կա մոտ 1 միլիոն պղպջակ: