Նեանդերթալցիները կարողացել են խոսել: Այս մասին պնդում են ավստրալիացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:
Նման եզրակացության նրանք եկել են` անցկացնելով նեանդերթալցու լեզվի տակի ոսկորի ռենտգենյան ուսումնասիրությունը: Նրանք մասնավորապես պարզել են, որ այդ ոսկորը շատ նման է մարդու նույն ոսկորին: Բացի այդ, մեխանիկական ազդեցության տակ այն գործել է գրեթե նույն կերպ, ինչպես ներկայումս մարդու լեզուն: Սա վկայում է, որ նեանդերթալցիները խոսել են: