Ամերիկայի եւ Իտալիայի գիտնական-աշխարհագրագետները պարզել են Նեղոսի իրական տարիքը։ Այս մասին հայտնում է Nature Geoscience գիտական ամսագիրը։
Մասնագետները հայտնաբերել են, որ Նեղոսն այնպես, ինչպես որ կա, ձեւավորվել է ավելի քան 30 մլն տարի առաջ։ Ավելի վաղ գիտնականները համարում էին, թե գետը հոսում է շուրջ 6 մլն տարի։
Գիտնականները ենթադրում են, որ գետի այս կայուն հունը պայմանավորված է Աֆրիկայի հյուսիսարևելյան մասում երկրակեղևի հատուկ կառուցվածքով:
Գետի դրենաժային համակարգը, ջրային տարածքը, ինչպես նաեւ Նեղոսի ուրվագիծը փաստացի չեն փոխվել 30 մլն տարվա ընթացքում։