Գիտնականները պարզել են ևս մեկ մեխանիզմ, որով մարդը վարակվում է հարբուխով։
Նշվում է, որ վիրուսն ունի ֆերմենտների երկու խումբ՝ հեմագլյուտինին, որը թույլ է տալիս վիրուսին վարակել բջիջը, և նեյրամինիդազա, որն ապահովում է վիրուսի «փախուստը» բջջից։ Սակայն գիտնականները պարզել են, որ վերջին խմբի ֆերմենտները նույնպես կարող են նպաստել վարակմանը։
Մինչև հիմա հարբուխի դեմ բոլոր դեղամիջոցները ստեղծվում էին ապահովելու հեմագլյուտինինը վերացնելու համար։ Գիտնականները պարզել են, որ դեղամիջոցները պետք է ստեղծվեն՝ պայքարելու երկու ֆերմենտների դեմ միաժամանակ։ Այս ամսին հաղորդում է Journal of Virology-ն։