տուն Uncategorized Գիտնականները պարզել են, թե հատկապես երբ չի կարելի սուրճ խմել

Գիտնականները պարզել են, թե հատկապես երբ չի կարելի սուրճ խմել

150
0

Cup-of-coffee-coffee-17731301-1680-1050

Ուեյն Սթեյթի համալսարանի գիտնականները պարզել են, թե հատկապես օրվա որ ժամին չի կարելի սուրճ խմել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Նրանք վկայում են, որ ընթրիքից հետո խմած մեկ գավաթ սուրճը գիշերային քնից խլում է մեկ ժամ: Հետազոտությանը մասնակցել է 12 կամավոր, որոնց տրվել են 400 միլիգրամ կոֆեին պարունակող հաբեր, ինչը համարժեք 2-3 գավաթ սուրճի: 4 օրվա ընթացքում մասնակիցները հաբերն ընդունել են քնից 3-6 ժամ առաջ, և մեկ հաբ, երբ արդեն եղել են անկողնում: Այդ հաբերից մեկը եղել է պլացեբո, այսինքն կոֆեին չի պարունակել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կոֆեինով հաբի պատճառով մարդիկ ավելի շատ են «շուռ ու մուռ» եկել անկողնու մեջ` կորցնելով քնից մոտ մեկ ժամ: Այդ պատճառով, մասնագետները խորհուրդ են տվել քնից 6 ժամ առաջ սուրճ չխմել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here