Ամերիկացի գիտնականները բացատրել են, թե ինչու են մարդիկ ինքնաթիռում թռիչքի ժամանակ տոմատի հյութեր պահանջում: Այս մասին գրում է The Los An5elos Times-ը:
Խոսքը վերաբերում է «Արյունոտ Մերի» քոքթեյլին և տոմատի հյութին: Գիտնականները նշում են, որ տոմատի հյութերի նկատմամբ պահանջը մեծանում է այն պատճառով, որ շարժիչների աղմուկն ու ցածր ճնշումը ազդում են «5-րդ զգայարանի» վրա, ինչի հետևանքով մարդը չի զգում սպիտակուցային նյութերի համը, այսպես կոչված «ումամին»:
Վերջինս պարմեզան և ռոքֆոր պանիրների, սոյայի սոուսի, բրոկոլիի, պոմիդորի բաղկացուցիչ մասն է: