տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները պարզել են, թե ինչու են ասիացիներն ավելի հաջողակ ուսումնառության մեջ

Գիտնականները պարզել են, թե ինչու են ասիացիներն ավելի հաջողակ ուսումնառության մեջ

68
0

5-9-11 Asian Pacific Islander's Commencement Ceremony

Մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են, թե ինչու են ասիական ծագում ունեցող ամերիկացիներն ավելի մեծ հաջողությունների հասնում ուսումնառության ժամանակ, քան մյուսները: Նրանք եկել են եզրակացության, որ գաղտնիքը աշխատանքային էթիկայի մեջ է: Այս մասին գրում է Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագիրը:

Գիտնականներն 1998-2013 թվականներին դիտարկել են տարբեր ռասաների պատկանող մոտ 3000 երեխայի` ուսումնասիրելով նրանց ցուցադրած արդյունքները դպրոցներում: Պարզվել է, որ ասիացիները մյուսներից տարբերվում են ոչ թե ըմբռնման կարողություններով, այլ կոգնիտիվ հմտություններով: Ամբողջ խնդիրը աշխատանքային էթիկան է` ասիացիներն ավելի շատ ջանքեր են գործադրում ուսումնառության ընթացքում, ինչպես նաև ավելի ուշադիր են խնդիրները լուծելիս, քան իրենց մյուս հասակակիցները: