Գիտնականները փորձել են որոշել, թե հատկապես ինչ է գրավում մոծակներին մարդկանց կծելիս, և հատկապես ովքեր են միջատների զոհ դառնում:
Փորձը, որի արդյունքը հրապարակվել է Cell ամսագրում, անցկացրել են Ռիվերսայդի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները:
Պարզվել է, որ մոծակների ծնոտային հատվածը հատուկ ռեցեպտորներով է օժտված, որոնք ընդունակ են ընդունել ածխաթթու գազ, ինչպես նաև մաշկի հոտը: Այս իսկ պատճառով միջատները «հարձակվում են» մերկ մաշկի, ինչպես նաև մաշված հագուստի վրա: