Բրիտանացի սոցիոլոգները հաշվարկել են, որ ժամանակակից եվրոպացու ամենաերջանիկ պահը գալիս է ուրբաթ օրը ժամը 18:08-ին: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
«Ուրախության և երջանիկ սպասումների գագաթնակետը լինում է այն ժամանակ, երբ մարդը լքում է իր աշխատատեղը ուրբաթ երեկոյան և մտածում այն մասին, թե ինչպես է անցկացնելու հանգստյան օրերը: Ընդ որում, դա առավել սուր միջին վիճակագրական եվրոպացին զգում է ուրբաթ օրը վեց անց ութ րոպեին», — գրում է պարբերականը` հավելելով, որ գիտնականներն այդ պահն անվանում են «ուրբաթօրյա ոգեշնչում»:
Մյուս ամենաերջանիկ պահը շաբաթ առավոտն է: Մարդկանց համար ամենավատ պահը երկուշաբթի օրվա ժամը 13:42-ն է: «Մարդիկ չեն սիրում այդ օրը, քանի որ դրա հետ են կապված աշխատավայրում հիմնական սթրեսները», — ասել են գիտնականները: